Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի օգնությունը կախված է այն բանից, թե ինչպես կհարգվեն կանանց իրավունքները։
«Եթե ապագայում կանայք ապահով չլինեն Սիրիայում, ապա արտերկրից միլիոնավոր լավ կրթված տղամարդիկ և կանայք, երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք՝ վերակառուցելու այն», -ասել է Բերբոքը։
Ըստ Die Welt գերմանական պարբերականի, նա պարզ հասկացրել է, որ ԵՄ-ի միջոցներ իսլամիստական կառույցների համար չեն։
Նա ընդդգծել է ֆեմինիստական արտաքին քաղաքականության կարևորությունը։
«Որքան ավելի խիստ են ճնշվում կանանց իրավունքները, այնքան ավելի ավտորիտար և ծայրահեղական է դառնում հասարակությունը որպես ամբողջություն։ Ամեն ոք, ով զրկում է բնակչության կեսին իր իրավունքներից, դժվար թե հարգի էթնիկ և կրոնական խմբերին և երբեք չկարողանա օգտագործել երկրի տնտեսական ներուժը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
- Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան