Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։
52-ամյա կինը մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։
Հիշեցնենք, որ 50-ամյա սաուդցի տղամարդը BMW մակնիշի մեքենայով մխրճվել է տոնավաճառի տարածքում գտնվող մարդկանց մեջ։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 5 մարդ, այդ թվում իննամյա մի երեխա, 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
- Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
- Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան