Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել, թե ինչու պարբերական ձուկ չեք օգտագործում։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ»,-գրել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Ավելի վաղ ասուլիսներից մեկում սննդագետը հայտարարել էր, որ ԳԱԱ իրենց կենտրոնում ձուկը բանկետային սնունդ են անվանում, քանի որ մարդիկ միայն այդ միջոցառումների ժամանակ են այն ուտում և միայն բնակչության 13 %-ն է տանը համապատասխան չափաբաժնով օգտագործում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան