Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի ընթացքում մի շարք քննադատական հայտարարություններ է արել արևմտյան երկրների հասցեին, որոնք այսօր օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոն։
Մասնավորապես, Զելենսկին քննադատել է աշխարհի խոշորագույն տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը ՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր՝ բառացիորեն ասելով, որ նրանց «բանին» պետք չէր Ուկրաինան։
«Այժմ մենք հասկանում ենք, որ դրանք անվտանգության երաշխիքներ չեն», -ասել է Զելենսկին, և շարունակել. «Պետք է պարզապես գտնենք այդ մարդկանց, ովքեր դա մտածել են և պարզապես բանտ նստեցնենք նրանց... Այն բանից հետո, երբ Դոնբասի և Ղրիմի մի մասը օկուպացվեց Ուկրաինան պաշտոնատար անձանց, նամակներ է ուղարկել անվտանգության բոլոր երաշխավորներին, Բուդապեշտի հուշագրի բոլոր անդամներին... Որևէ մեկը պատասխանե՞լ է այս նամակներին»։
Խոսելով ներկայիս վիճակի մասին՝ Զելենսկին ասել է, որ այժմ Ուկրաինային անհրաժեշտ են «անվտանգության երաշխիքներ ոչ միայն թղթի վրա»՝ պատերազմը դադարեցնելու համար, և դրանք պետք է բաղկացած լինեն Ռուսաստանի իրական ռազմական զսպումից։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Բուդապեշտի հուշագրի մասին խոսել է Միացյալ Նահանգների վերջերս ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ «Մենք դեռ չենք ավարտել այս խոսակցությունը, մենք այն կշարունակենք»,- վստահեցրել է Զելենսկին՝ հավելելով, որ, իր կարծիքով, «Պուտինը վախենում է Թրամփից», և որ Ռուսաստանի ղեկավարության նպատակն այժմ իրեն և ԱՄՆ նախագահին գժտեցնեն, որպեսզի ավարտեն Ուկրաինայի տարածքը «օկուպացիան»։
Զելենսկու խոսքով՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել նրա հետ խաղաղության հասնելու ուղիների շուրջ։
«Կարծում եմ՝ հունվարի 25-ին կամ մեկ այլ օր մենք առաջին հերթին հանդիպելու ենք Թրամփի հետ, մենք պայմանավորվում ենք, թե ինչպես կարող ենք կանգնեցնել պատերազմը և Պուտինին», -ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ «եթե Թրամփը ապահովի ուժեղ երաշխիքներ Ուկրաինայի համար, ապա դրանից հետո նոր նա կարող է զրույց ունենալ ռուսների հետ»։
Զելենսկին քննադատել է նաև ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը՝ ասելով, որ ռուսական զորքերի ներխուժման պահին վերջինս իրականում Ուկրաինային չի տրամադրել անհրաժեշտ ռազմական օգնություն։
Ուկրաինացի առաջնորդը բառացիորեն ասել է. «Մնեք օգնություն չենք ստացել, բայց եթե համարենք, որ խոսքերն օգնություն են, ապա մենք դրանցից շատ ենք ստացել, որովհետև բառերն ավելի շատ են եղել»: Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է կիրառվեին կանխարգելիչ կերպով՝ Ուկրաինա ներխուժման նախապատրաստության ֆոնին, այլ ոչ թե դրանից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան