Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝ չուժեղացող ժողովուրդ:
Ամեն առիթի առողջության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝ չմարզվող ժողովուրդ:
Ամեն առիթի Աստծո անուն տվող, նրա վրա հույս դնող, բայց ինքնուրույն ոչինչ անող՝ անհավատ ժողովուրդ:
Ամեն առիթի լավ ապագայի համար կենաց ասող, բայց իր իսկ ապագայի ձևավորմանը չխառնվող՝ անապագա ժողովուրդ:
հ.գ.
Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կհանդիպեն, կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները (Զանգեզուրի միջանցքի անվան տակ), ինչպես են բաշխելու:
Բա հայերն ու՞ր են: Զբաղված են՝ դավաճանին կարգել են երկրի ղեկավար, իրենք էլ կենաց են ասում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան