
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի «X»-ի էջում։
«Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ, և միայն նրանք կարող են դա անել: Եվրոպացիները պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն, որոնք իրենց առաջնային պարտականությունն են լինելու»,- ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը պարզ կամ արագ չի լինի։ Ինչպես հավելել է Ֆրանսիայի ղեկավարը, դա չպետք է տեղի ունենա առանց Կիևի մասնակցության։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական անվտանգության ապահովումն անընդունելի է առանց բուն Բրյուսելի մասնակցության։