Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով և Աստարայի մաքսակետից Ադրբեջան մտած իրանական բեռնատարների նկատմամբ կազմակերպված վանդալիզմով։
Նշված բեռնատարների վարորդները մեծամասամբ թյուրքախոս ատրպատականցիներ են, որոնք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, այսպես կոչված, «համաթյուրքական եղբայրության» և, իբր, ճնշումների ենթարկվող «հարավային ադրբեջանցիների» մասին օրնիբուն բարբաջող Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի ներկայացուցիչների կողմից միայն այն բանի համար, որ իրանցիներ են։
Առաջին հայացքից այս ոչ այնքան մեծ թվացող դրվագները ի ցույց են դնում նշված վարչախմբերի նաև երեսպաշտ բնույթը՝ պայթեցնելով այն քարոզչական փուչիկը, թե, իբր, կան «համաթյուրքական եղբայրություն» կամ «եղբայրական հարավային ադրբեջանցիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
- Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
- Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան