Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը կազմում է 690 հազար 496։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Նրանցից 460 հազար 603-ը ստանում է միայն կենսապահովման նպաստ, իսկ 229 հազար 893-ը զբաղվածության խթանման պետական ծրագրում ընդգրկված անձինք են, որոնց 4 տարի երաշխավորված է սոցիալապես անապահովի կարգավիճակի պահպանումը։
Ուշագրավ է, որ այս տվյալները 6,6 տոկոսով գերազանցում են 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը, երբ նպաստ է ստացել 647 հազար 535 մարդ, որից պետական ծրագրում ընդգրկվել է 207 հազար 542-ը։
2024 թվականի դեկտեմբերին նպաստ ստացողների թվում եղել է 0-18 տարիքային խմբի 270 հազար 712 անձ: Նրանցից 82 հազար 999 անչափահաս զբաղվածության խթանման պետական ծրագրում ընդգրկված անձի ընտանիքի անդամներ են։
2023 թվականի դեկտեմբերին նպաստ է ստացել 250 հազար 505 անչափահաս. նրանցից 75 հազար 053-ը եղել են զբաղվածության խթանման պետական ծրագրում ընդգրկված անձանց ընտանիքի անդամներ։ Ըստ այդ տվյալների՝ մեկ տարվա ընթացքում կենսապահովման նպաստ ստացող անչափահասների թիվն աճել է 8 տոկոսով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս պահին Վրաստանում ապրում է 3 մլն 694 հազար 600 մարդ։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, կենսապահովման նպաստ ստացողների թիվը 690 հազար 496 է։ Ըստ այդ ցուցանիշների՝ Վրաստանում յուրաքանչյուր 5-րդը ապրուստի նպաստ է ստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան