Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
Թուրքիայի նախագահը խոստացել է կանխել Սիրիայի կազմաքանդումը։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը բխում է իր երկրի շահերից։
Եվրանյուզի հաղորդմամբ, Էրդողանը խոստացել է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և շարունակել պայքարը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։
«Մեր հարևան Սիրիայում տեղի ունեցած հեղափոխությամբ նոր դարաշրջան է սկսվել ինչպես այդ երկրում, այնպես էլ մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։
Նա զգուշացրել է, որ Անկարան արագ կգործի ցանկացած սպառնալիքի դեմ։
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
- Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
- Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
- Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
- Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան