ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին ունեցած պարտքի պատճառով։ Այս մասին հայտնում է L'Equipe-ն։
2024 թվականի հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) մերժել է ՊՍԺ-ի բողոքարկումը Մբապեի չվճարված աշխատավարձի և բոնուսների գործով, որոնք կազմում են 55 միլիոն եվրո։ ՊՍժ-ն հայտարարել են, որ չեն ենթարկվի այս որոշմանը: Հաղորդվում է, որ ակումբը կարող է շարունակել վեճը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, Ազգային օլիմպիական կոմիտեի կամ աշխատանքային դատարանի հետ:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 20-ին Մբապեի փաստաբանները հայց են ներկայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման բարձրագույն հանձնաժողով՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի նկատմամբ։ Առայժմ հայտնի չէ, թե որ ամսաթվերին կկայանան այս գործով նիստերը։
Ակումբին սպառնում են ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցները՝ «Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության» կանոնակարգերի հնարավոր խախտման պատճառով: Համաձայն կանոնների, եվրոպական մրցումներին մասնակցող թիմերը, այդ թվում նաև ՊՍԺ-ն պարտավոր են իրենց աշխատակիցների պարտքերի բացակայության մասին տեղեկատվություն տրամադրել մինչև 2025 թվականի հունվարի 15-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան