Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց դիմացկունության մակարդակը իրականում ավելի ցածր է, քան տղամարդկանց:
Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք զգալիորեն ավելի հաճախ են ցավ զգում, քան տղամարդիկ, և շատերը ենթադրում են, որ դա պայմանավորված է տարբեր հորմոնալ մակարդակներով: Տեստոստերոնը, որն ավելի բարձր է տղամարդկանց մոտ, ճնշում է ցավի ազդանշանները:
Սակայն գիտնականները կարծում են, որ պատասխանը կարող է ընկած լինել կենսաբանության սահմաններից դուրս։ ՄաքԳիլի համալսարան հոգեբանության պրոֆեսոր Ջեֆրի Մոգիլը նշել է,որ իրենք պարզել են՝ սթրեսը, մանկական տրավման, դեպրեսիան և անհանգստությունը կարող են նաև մեծացնել ցավը։ Պարզվել է, որ բոլոր չորս գործոններն էլ ավելի տարածված են կանանց մոտ, քան տղամարդկանց։ Սա ապացուցում է, որ կանանց մոտ ցավին դիմանալու շեմը դեռ ավելի ցածր է։
Ցավի կառավարումը, անկախ դրա ինտենսիվությունից, սկզբունքորեն կախված է սեռից: Երկու սեռերն էլ օգտագործում են տարբեր գեներ, տարբեր սպիտակուցներ, տարբեր տեսակի բջիջներ և յուրաքանչյուր դեպքում՝ արմատապես տարբեր կենսաբանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան