ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր և, ըստ տեղեկությունների, ունեցել է այլ առողջական խնդիրներ։
CNN-ի փոխանցմամբ, գրիպի ախտանշաններով հոսիպտալացվել է թռչունների հետ շփումից հետո:
Հիվանդը վարակվել է թռչնագրիպի վիրուսի D1.1 շտամով, այն շրջանառվում է վայրի թռչունների և թռչնամսի մեջ:
«Մենք ուսումնասիրել ենք այս վիրուսի տոհմածառը 25 տարի, և սա, հավանաբար, վիրուսի ամենասարսափելի ձևն է, որը տեսել ենք: Այսպիսով, այն փաստը, որ այն մահացու վարակ է առաջացրել այստեղ, ողբերգական է, բայց ոչ զարմանալի»,-նշել է ԱՀԿ ներկայացուցիչ, բժիշկ Ռիչարդ Ուեբին։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիայում թռչնագրիպից անկել են կարապները
- Չիլիում թռչնագրիպից սատկել է 2200-ից ավելի փոկ և պինգվին
- Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան