Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունն ըստ էության ֆաշիստական պետություն է։ Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։
Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,-ասել է տարեկան 6 մլրդ դոլարի զնեք գնող և Արցախում ցեղասպանություն իրականացրած պետության ղեկավարը։
Իսկ այդ ընթացքում ՀՀ վարչապետի աթոռ զբաղեցնողը սոխով ձվածեղ է անում և տեսանյութը տեղադրում համացանցում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
- Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
- Ֆրանսիայում 15 հազար հավկիթից ձվածեղ են պատրաստել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան