ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ։ Այդ մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակությունից։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին, գերության մեջ գտնվող անձինք խոսել են հարազատների հետ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը,Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ևս մոտ երկու տասնյակ հայեր Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի մեղադրանքները լրացվել են` նախատեսելով ընդհուպ ցմահ ազատազրկում:
Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
- Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան