Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Սիրիա՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին:
«Մենք հայտարարում ենք, որ երեքշաբթի օրվանից կսկսենք միջազգային թռիչքներ ընդունել Դամասկոսի միջազգային օդանավակայանում»,- rb.ru-ի հաղորդմամբ, հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությանը։
Flightradar24-ի տվյալներով, Դամասկոսում այսօր վայրէջք է կատարել Կատարի Qatar Airways ավիաընկերությանը պատկանող Դոհայից ժամանած ինքնաթիռը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան