Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։
Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր:
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան