Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն նման շփումները հնարավոր է համարում միայն Սպիտակ տուն նրա պաշտոնական վերադառնալուց հետո։
«Ես գիտեմ, որ Պուտինը կցանկանար հանդիպել իմ հետ, չեմ կարծում, որ դա տեղին է մինչև հունվարի 20-ը (երդմնակալության օրը ), որն ինձ իսկապես դուր չի գալիս, քանի որ ամեն օր (Ուկրաինայում ) մարդիկ են մահանում։ Այնտեղ շատ հարթ տարածք է, շատ երիտասարդներ զինվորներ կան։ Հարյուր հազարավոր զինվորներ երկու կողմից էլ ամեն րոպե մահանում են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում:
Քաղաքական գործիչը հավելել է, որ դեռ չի կարող նշել ՌԴ նախագահի հետ շփումների մոտավոր ժամկետները։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
- Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան