Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով քաղաքական գործչի ընտանիքին։
«Ժան Մարի Լը Պենը երեքշաբթի ժամը 12:00-ին ընտանիքի անդամների ներկայության պայմաններում հեռացավ Աստծո մոտ»,- նրա ընտանիքի հայտարարությունը մեջբերում է լրատվական գործակալությունը։
Հստակեցվում է, որ իր մահվան օրը Լը Պենը գտնվել է Գարշ կոմունայի (Օ դը Սեն դեպարտամենտ) բժշկական հաստատությունում, որտեղ նրան տեղափոխել են մի քանի շաբաթ առաջ։ Նրա դուստրը՝ Մարին Լը Պենը, ով ներկայումս գլխավորում է «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցությունը, նրա մահվան օրը այցով գտնվում էր Մայոտում (Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ): Նախկինում լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել նրա հոսպիտալացման մասին, սակայն հետո ընտանիքը հերքել էր նրա ծանր վիճակի մասին լուրերը՝ պնդելով, որ խոսքը բժշկական հետազոտության մասին է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան