
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով:
Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն:
ԱՆ քրեակատորաղակն ծառայությունից հայտնում են, որ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծառայության հանրային կապերի բաժնից նաև հայտնում են, որ հունվարի 6-ին, ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում:
Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել:
Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Հ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով: