Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Մահմեդականների համար սուրբ քաղաքների փողոցները վերածվել են գետերի, ջրի հոսքերը քշում են մեքենաները։ Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և բնակավայրեր։
«Ջուրը հեղեղել է սովորաբար ճանապարհների չոր և քարքարոտ եզրագծերը»,- ասվում է զեկույցում:
Կարմիր տագնապ է հայտարարվել Մեքքայի, Մեդինայի և Ջիդդա նավահանգստային քաղաքի համար։ Եղանակի ազգային կենտրոնի տվյալներով՝ մինչև հունվարի 8-ը սպասվում է անձրևներ և ամպրոպներ։
«Հորդառատ անձրևներն ուղեկցվում են քամու, կարկուտի և փոշու փոթորիկներով, ինչը նվազեցնում է տեսանելիությունը և վտանգներ ստեղծում մարդկանց և մեքենաների համար»,-գրում են տեղական լրատվամիջոցները։ Բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արվել զգույշ լինել և խուսափել պոտենցիալ հեղեղման ենթակա տարածքներից:
Հարակից հրապարակումներ`
- 2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
- Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան