Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և մարզերում՝ 178980»,-ասուլիսում հայտնեց Սուրեն Թովմասյանը:
Նանշեց, որ Երևանում և մարզերում արձանագրվել է տոկոսային աճեր՝ Երևանում շուրջ 12%-ից մի քիչ ավել, և մարզերում՝ 13%-ից մի փոքր պակաս։
«Բոլոր մարզերում տարեկան կտրվածքով ունեցել ենք ևս աճեր, համապատասխանաբար Արագածոտնում մոտ 10%, Արարատում 7%, Արմավիրում տենդենցը մի փոքր աճ է գրանցել 0,3%, Գեղարքունիքում 15% (08:43) Լոռու մարզում 14%, Կոտայքում 5%, Շիրակում 11%, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում կրկին աճեր ունենք»,-հայտնեց Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ նվազում կա նվիրատվության գործարքներում, քանի որ Կադաստրի կոմիտեից հանելեն անվճար նվիրատվության պայմանագրերի կնքման գործիքը, դրանք նոտարների մոտ են:
Ըստ Թովմասյանի՝ գները նույնպես աճել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան