Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այն սահմանում է սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, հետո պարզվել էր, որ հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չեն ունեցել։
Iravaban.net-ի տվյալներով՝ նշված երեխաները ապրում և սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում։ Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։
Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ, ովքեր Երևանում են բնակվում։
Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։
Հայտնաբերվել են նաև Երևանի բնակիչներ 19-ամյա և 23-ամյա երիտասարդները։ Վերջիններս ձերբակալվել են։
Տեղեկություններ կան նաև, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
Աղջիկներից ավագը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան