Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցերը։ Այն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։ Սիրիայի վերջին իրադարձություններից հետո արդյո՞ք Իրանը հետքայլ է կատարել «զանգեզուրյան միջանցքը» իր համար կարմիր գիծ համարելու դիրքորոշումից։ Վերոնշյալ հարեցրի շուևջ Panorama.am-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Վ. Ոսկանյան-Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիկճակում իրանական կողմը ձգտում է բազմաբաղադրիչ զանազան դաշինքների միջոցով ամրապնդել իր դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի երկրորդ կեսից ԱՄՆ-ում իշխանությունը ստանձնելու է նորընտիր նախագահ Թրամփը։ Գործընթացը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, չնայած իրանառուսական համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին ավելի վաղ։
Իրանական կողմը փորձելու է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով ապահովել իր անվտանգության ճարատարապետության կարևոր բաղադրիչը և սա Թեհրանում դիտարկում են, որպես կարևոր քայլ Իրանի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ, նաև իրանի անվտանգային միջավայրն ընդհանուր առմամբ ավելի կայուն դարձնելու առումով։ Իրանական կողմն անպայմանորեն գնալու է այդ համաձայնագրի կնքմանը։
Եթե փորձենք դիտարկել Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա սա կարող է որոշակի օգուտներ պարունակել նաև մեր համար, որովհետև Իրանը մեր հարավային հարևանն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թեև այժմ որոշակի մարտահրավերների դեմ հանդիման են կանգնած, բայց, այսուհանդերձ, մենք ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չենք դադարեցրել և այս համատեքստում Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե մենք կարողանանք տեղավորվել, ապա այն միայն օգուտներ կարող են բերել մեր պետությանը։ Ընդհանրապես կայուն, զարգացող, անվտանգ և հզոր Իրանի գոյությունը բխում է մեր պետության շահերից, իսկ այս համաձայնագիրը միտված է ամրապնդելու հենց Իրանի դիրքերը
Panorama.am-Խնդրում եմ դիտարկեք Սիրիայի վերջին իրադարձությունները՝ ռուս-իրանական համագործակցության համատեքստում։ Վերջիններս կարո՞ղ էին կանխել Ասադի անկումը։
Վ. Ոսկանյան-Նման հնարավորություն եղել է և այդ մասին խոսել է նաև թուրքական կողմը, բայց ակնհայտ է, որ ռեսուրսները, որոնք կպահանջվեին Բաշար ալ-Ասադի իշխանությունը պահպանելու համար, շատ մեծ էր և երկու կողմերն էլ չեն գնացել այդ ռեսուրսների ծախսին՝ հաշվի առնելով զանազան խնդիրներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որի վերաբերյալ մեզանում շատ քիչ է խոսվում. Դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու սիրիայում Թուրքիայի հետ, որև մեկը չի երաշխավորել, որ թուրքական հաջողությունը Սիրայում կարող է լինել շարունակական։ Այդ հաջողության շարունակականությանը խոչընդոտելու առումով իրանցիները չեն դադարելու գործել։
Պատկերավոր ասած՝ իրանցիները ձգտելու են Սիրիան Թուրքիայի համար վերածել ճահճի, որտեղ էրդողանական վարչախումբն կխրվի և կունենա բազմաթիվ հիմնահարցեր։ Այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են։ Ընդորում, քայլեր են իրականացվում նաև այլ ուղղություններով, որոնք մինչ այժմա այնքան էլ ուշադրության չեն արժանացել, կամ որոնց ուղղությամբ իրանական կողմը լուրջ ջանքեր չէր գործադրել։ Խոսքը վերաբերում է քրդերի, զանազան այլ էթնիկական և դավանական խմբերի հետ համագործացությանը։
Իրանցիները փոխելու են իրենց համագործակցության ձևաչափը. եթե մինչ այս իրենք համագործակցում էին երկրի իշխանություններ՝ ի դեմս Բաշար Աալ-Ասադի հետ, ապա այժմ փորձելու են գործակցել և ստեղծելու են արբանյակ կառույցների ցանցեր այդ պետության ներսում։ Մյուս կողմից էլ իրանական կողմում՝ առնվազն վերլուծական շրջանակներում հնչում են կարծիքներ, որ Իրանը պետք է օգտագործի քրդական և ալևիական գործոնը հենց թուրքիայի ներսում, որոնք օգտագործելու համար Թեհրանն ունի լուրջ լծակներ։
Իրանի ներսում էլ որոշակի տրանսֆորմացիաներ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրանական քաղաքականության համատեքստում, բայց առայժմ մի փոքր սպասման փուլում է, որովհետև իրանական կողմը որպես հիմնական ախոյան դիտարկում է Միացյալ Նահանգները և համարում է, որ Թուրքիան, Իսրայելը կամ մերձավորարևելյան որևէ այլ պետություն, ախոյան մրցակից, ըստ էության, Միացյալ Նահանգների արբանյակ է, հետևաբար՝ իրանական կողմի սպասումը վերաբերում է Թրամփի իշխանության ստանձնմանը։ Դրանից հետո իրանական դիրքորոշումը և գործողություններն շատ ավելի հստակ կլինեն։ Եթե իրանական կողմին հաջողվի վերադառնալ, կամ բանակցությունների միջոցով ստիպել, որ Թրամփը վերադառնա միջուկային գործարքի շրջանակներ, ապա իրանը լայն հնարավորություններ կստանա, զանազան ուղղություններում աշխատելու համար։
Panorama.am-Փորձագիտական շրջանում կարծիք կա, որ Սիրիայում կատարվածից տուժող դուրս եկավ Աստանայի ձևաչափի երեք երկրներից միայն Իրանը։ Ձեր գնահատականն այս մասին։
Վ. Ոսկանյան-Իրականում իրանը որոշակի դիրքերի զիջում ունեցել է, սա չխոստովանելն ակնհայտ անմտություն կլինի և այդ մասին խոսում են նաև Իրանի ներսում։ Աստանայի ձևաչափն այլևս գոյություն չունի և սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե ինչպես մեկ աշխարաքաղաքական իրավիճակի, ուժերի հավասրակշռության փոփոխության հետևանքով ցանկացած բանակցային ձևաչափեր, կամ ցանկացած փաստաթղթեր կարող են ոտնահարվել՝ հատկապես, երբ այդ ձևաչափերի և փաստաթղթերի կողմ է Էրդողանական վարչախումբը։
Սա ինչ-որ առումով դաս է նաև մեզ համար, որովհետև ակնհայտ է, որ հույսը պետք է դնել ոչ թե փաստաթղթային ձևաչափերի միջավայրի վրա, այլ սեփական ուժերը հնարավորին բարձր մակարդակի վրա պահելու։ Այս առումով սա ինչ-որ տեղ կարող է դաս լինել ոչ միայն Իրանի, այլև մեզ համար։
Իրանական կողմն ունի ռեսուրսներ և հնարավորություններ վերականգնելու իր, այսպես ասած, արբանյակային ցանցը, և այս ուղղությամբ դիտարկվում են, թե՛ վերևում իմ նշած հարթությունները, թե՛ Թուրքիայի կամ Սիրիայի ներսում ու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններում, թե Իրանի ներսում որոշակի տրանսֆորմացիոն քաղաքականության իրականացումը, որտեղ իրանական ռեսուրսների ծախսը շատ ավելի խելամիտ և հավասարակշռված կլինի տարբեր ուղղություններով վերաբաշխելու պայմաններում։
Մեկ այլ կարևոր հանգամանք է, երբ մեզանում ինչ-որ առումով անհանգստություն կա, որ իրանական կողմը կարող է հետքայլ կատարել «զանգեզուրյան միջանցքին» դիմակայելու իր կարմիր գծից։ Կարծում եմ, որ այս պահին նման անհանգստության որևէ առիթ չկա և իրանական կողմը շատ հստակ այդ դիրքորոշումը բանաձևել և սահմանել է, այժմ էլ այդ դիրքորոշումը Իրանի համար, ըստ էության, կարմիր գիծ է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
- ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան