Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարոն Գևորգյանը։
Նա մասնավորապես նշել է.
«Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։
Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն' առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե' ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում իմ հետագա աշխատանքի մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան