
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով JetBlue-ն։
«Ցավոք սրտի, երկուսն էլ մահացել են: Այս պահին այդ մարդկանց ինքնությունը և ինքնաթիռ մուտք գործելու հանգամանքները դեռ հետաքննության փուլում են»,- ասվում է JetBlue-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանում է NBC News-ը, դիերը հայտնաբերվել են Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանից թռչող ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան