NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին խնդրել են վերականգնել իրենց մահապատիժը։ Այդ մասին հայտնել է NBC News-ը։
2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինել էր ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։
«37 դաշնային բանտարկյալներից երկուսը, որոնց մահապատժի դատավճիռը նախագահ Ջո Բայդենի կողմից փոփոխվել է անցյալ ամիս, անսովոր դիրքորոշում են հայտնել՝ հրաժարվելով ստորագրել ներում շնորհող փաստաթղթերը»,-ասվում է զեկույցում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ինդիանայում պատիժ կրող բանտարկյալները՝ Շենոն Ագոֆսկին և Լեն Դևիսը, կարծում են, որ պատժաչափի կրճատման հետ համաձայնվելը կարող է խանգարել իրենց պատիժը բողոքարկելուն։ Նշվում է, որ նրանք երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում այն սպանությունների համար, որոնց համար դատապարտվել են։
Բայդենի՝դեկտեմբերին պատիժը փոխելու դատապարտվածների ցանկում չկան 2015 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի պայթյունների համար մահապատժի դատապարտված Ջոհար Ցարնաևը և 2017 թվականի հունվարին ինը աֆրոամերիկացիների սպանության համար դատապարտված սպիտակամորթների գերակայության շարժման ներկայացուցիչ Դիլան Ռուֆը, որը Չարլսթոնի եկեղեցում 2015 թվականի ամռանը սպանել էր 9 աֆրոամերիկացու: Ցուցակում չի հիշատակվել նաև Ռոբերտ Բոուերսի անունը, որի համար 2023 թվականին դատավորները սահմանել էին մահապատիժ՝ 2018 թվականին Պիտսբուրգի սինագոգում 11 մարդու կյանք խլած հրաձգության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը՝ Հայաստանի նկարիչների միությունում
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը
- Արմավիր ՔԿՀ-ի պատժախցում ցմահ դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել
- Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
- Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան