Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը։ Նախատեսվում է մրցութային ընթացակարգով աջակցության տրամադրում մասնավոր թատրոններին։ Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախագծի հաստատման պարագայում «Գոյ» թատրոնի նախկին աշխատակազն ազատ է, կարող է մասնակցել մրցույթին, աջակցությունը ստանալու դեպքում գործել այդ աջակցության պայմաններում։
Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնի դերասանների, ստեղծագործական անձնակազմի հետ բանակցություններին, նա ասաց. «Եղել են բանակցությունների բազմաթիվ փուլեր, մի քանի առաջարկներ։ Մասնավորապես, նրանց առաջարկվել է իրենց անկախ խաղացանկային, ստեղծագործական, ֆինանսական ապահովածությամբ գործել Սունդուկյան թատրոնի կազմում՝ օգտագործելով թատրոնի տարբեր բեմերը, այսինքն ոչ միայն այն բեմահարթակը, որը նախկինում «Գոյ» թատրոնին էր ամրացված։ Տրվել է առաջարկ ու հնարավարություն որպես մասնավոր թատրոն գործել՝ օգտվելով աջակցության մեխանիզմից, Սունդուկյան թատրոնի հետ էլ համաձայնություն ունենալ իրենց բեմահարթակի օգտագործման մասով։ Մեր առաջարկները մեծ հաշվով մնացել են անարձագանք։ Այս պահին ես թեման սպառված եմ համարում, գտնում եմ՝ պետությունն արել է իր առաջարկները, եթե այժմ այդ առաջարկներից օգտվելու ցանկություն կա, այդ հնարավորությունը կա։
Ընդհանրապես, ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում։ Եթե մարդիկ որոշեն ստեղագործել, պետության աջակցությունը գտնել հնարավոր, մենք էլի որևէ կարմիր գծեր չենք տեսնում, մեզ համար մշակույթի դաշտում չկան նման գծեր։ Պատրաստ ենք այդ աջակցության ձևերի շրջանակներում ապահովել իրենց ստեղծագործական գործունեությունը»։
Հարցին՝ եթե ստացվի գործունեությունը, կարո՞ղ են «Գոյ» թատրոնի դերասանները, ստեղծագործական կազմը գործել հենց իրենց բեմում, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում իրենց բեմ։ Մենք խոսում ենք պետական գույքի մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»»
- «Գոյ»-ը դադարեցնում է նստացույցը՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա
- Մենք կանգ չենք առնելու. «Գոյ» թատրոն
- «Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք
- Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
- «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
- «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
- «Ընդամենը պահանջում ենք՝ թույլ տվեք, մտնենք ներս, ստեղծագործենք. «Գոյ»-ի դերասաններ
- «Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
- «Գոյ»-ի դերասանուհի. Հունվարի 30-ից օտարվել եմ իմ մասնագիտությունից
- «Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ