Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին
«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում »,-հրավիրած ամփոփոիչ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
Նա մասնավորեցրեվ, որ խոսքը սահմանազատման աշխատանքների մասին է։
«Մեզ հաջողցեղ ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, երկու երկրների հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, գետնի վրա տեղի ունեցած պետական սահմանի որոշ հատվածների սահմանազատում»,-ասաց Միրզոյանն ու հայաստանցիներին հորդորեց այցելել սահմանի այդ հատվածներ։
Միրզոյանը ևս հաստատեց, որ հունվարին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ու նրանց գլխավորած հանձնաժողովների հերթական հանդիպումը, կա նաև ընկալում, որտեղից ու ինչպես շարունակել սահմանազատումը։
Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա ԱԳ նախարարն ասաց, չունեն ստորագրված փաստաթուղթ, վերջինը մեկ ու կես ամիս ուղարկել են Բաքու, սպասում են Ադրբեջանի արձագանքին։
«Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը։ Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին»,-ասաց Միրզոյանը։
Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսելիս՝ Միրզոյանն ուրախությամբ հայտնեց, որ «Խաղաղություն խաչմերուկը» ողջունվել է շատ երկրների կողմից»։
Մանրամասները՝ տեսանյութում։