Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առաջնորդվելով «երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» սկզբունքով։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հեռախոսազրույցից հետո ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
- Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը