Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ, եթե Արևմուտքը «նոր պահանջներ» առաջ քաշի։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի ասել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերը անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է ակտուալ դառնալ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է. Եթե PKK-ն վայր չդնի զենքերը, եթե շարունակի պնդել Սիրիայում մեկ այլ վարչակազմի ստեղծելու վրա, և եթե արևմտյան երկրներն այս ուղղությամբ պահանջներ ներկայացնեն, ապա սիրիական պետության հետ միասին լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելն անխուսափելի կլինի»,-հայտնում է պարբերականը։
Հոդվածում չի հստակեցվում, թե Արևմուտքի ինչ պահանջներ կարող են քննարկվել։
Ըստ թերթի, Անկարան Սիրիայում ջանքեր է գործադրում ոչ նրա համար, որ ապահովի PKK-ի շարունակական գոյությունը»:
«Անկարան այժմ իրականացնում է պլան Ա, բայց պլան Բ-ն նույնպես սեղանին է»,- նշվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
- Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
- Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
- Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում