Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները տարբեր են։
«Պարոն Գիլոյանը սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, վստահ եմ՝ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, ունենալու ենք բազմաթիվ գործակցության առիթներ։ Միաժամանակ այս ոլորտում գտնվում են բարեփոխումների կարևոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չի, կարծում եմ՝ նոր մոտեցմամբ մենք կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքները»,- ասաց Ժ.ԱՆդրեասյանը։
Նա նշեց, որ իր հարաբերությունները Կարեն Գիլոյանի հետ չեն փոխվել, շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ անկախ որևէ պաշտոնից։
«Գործանական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որպեսզի մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը իմ գործընկերների հետ աշխատանքում։ Չեմ տեսնում որևէ պատճառ որևէ պարագայում այդ սկզբունքը չպահելու։ Կարծում եմ՝ գործընկերներս էլ այդպես են վերաբերում պրոցեսին։ Գործը գործ է»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։