Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը ոչ տեղին եմ համարում, ինձ չպետք է ուղղեք այդ հարցը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հավաքներ է անում, արյդո՞ք ձեզ այլևս չեն վստահում հանրությանը կրթելու, կրթության գործընթացը։
Նա նշեց, որ պետք է խրախուսել կրթության քարոզը և ողջունել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է քաղաքացիներին կրթելուն, որևէ առիթ չպետք է բաց թողնել, եթե կրթության մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
- Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
- Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
- Կասկած չունենք՝ «Իմ քայլ»-ի կողմից Panorama.am-ին տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է. ՀԺՄ
- Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին