Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք բանակցությունների օրակարգում ներառված է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերադարձ։
Նա ասաց՝ 2020, 2021 թվականներին քննարկվում էին ԼՂ ներկայացուցիչների կողմից հանդիպումների մասին, այդ թվում Սոֆիայում, բայց դրանք հօդս ցնդեցին կոնկրետ շրջանակների կողմից գուցե հրահրված երրորդ երկրների կողմից։
«Ամեն դեպքում ոչ մի լավ բան ասել չեմ, կարող։ Մեր քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան հոգալ իրենց կարիքները։ Մենք կանենք մեզանից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ լիարժեք ինտեգրված ապրեն ու արարեն այստեղ»,-ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
- Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
- Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին