
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն։ Այս մասին 24News-ին հայտնել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով, որ կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում։
-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։