90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված տոմսեր»,-հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Շեշտելով, որ այսօր հնարավոր չէ գնել 90 րոպեի համար 300 դրամ արժողությամբ տոմսը, փոխքաղաքապետը բացատրեց. «Որովհետև այդ տոմսը հիմա այդքան ակտուալ չէ և ինձ թվում է, որ երբեք ակտուալ չի լինելու։ 90 րոպեի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն»։
Նրա խոսքով՝ ՔՊ-ին օպոնենտ քաղաքական ուժերը հաջողված թեզ են ապահովել, թե 100 դրամը դառնում է 300 դրամ, ինչն այդպես չէ։
Գրիգորյանն առաջարկեց քննարկել ոչ թե ուղետոմսն, այլ ուղևորին և նշեց, որ նախկինում պայքարել է ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ, որովհետև այն ժամանակ «ԳազԷլ»-ներ էին եղել, իսկ այսօր նոր ավտոբուսներ են և արդարացված է տոմսի արժեքի բարձրացումը, բայց այն 300 դրամ չի հասնում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
- Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնակատարությունների համար կծախսի 549,7 մլն դրամ. Սուրեն Գրիգորյան