Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։
Բազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։
Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առևտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն այն, ինչն անում են Ռուսաստանը Ուկրաինայում, Ամերիկան' Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում ..., Չինաստանը' Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիան' Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը' Սիրիայում, Լիբանանում ......։
Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն 1945 թվականից հետո ձևավորված աշխարհակարգի կանոններին կարելի է արդեն հրաժեշտ տալ։
Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։
Հայաստանի գործող ռեժիմը մնացել հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն ադեկվատ չի և, հետևապես, այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք։
Հ.Գ. ՀՀ արտգործնախարար ասուլիսը լսեք, չունի քաղաքական մտածողություն, քաղաքական լեզվին անգամ չի տիրապետում, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, իրավիճակը չի ըմբռնում ու այս խղճուկը մեր անունից ճակատագրական բանակցություններ է վարում»։
Հարակից հրապարակումներ`
- Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
- Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
- Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան