Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։
Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ Ոստիկանը հասցրել է բռնել դանակի շեղբը, և վնասվել է միայն ձեռքը:
Միջամտել են մարմնական վնասվածք ստացած ոստիկանի գործընկերները, սակայն 29-ամյա երիտասարդը փորձել է աջ ձեռքին եղած դանակով հարվածներ հասցնել նաև նրանց։ Իսկ երբ ոստիկանները բռնել են նրա աջ ձեռքը՝ ձախով նա գրպանից հանել է նռնակ ու սպառնացել քաշել պայթուցիչի օղակը:
Քրեական ոստիկաններին ի վերջո հաջողվել է նաև խլել նռնակը, վնասազերծել և ձերբակալել տղամարդուն։ Նա տեղափոխվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է ևս մեկ նռնակ՝ պայթուցիչով։
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան