Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը։
Ալիևը գրեթե մեկ ժամ առաջ հայտարարեց, որ Հայաստանը «ֆաշիստական » պետություն է, որը 30 տարի սնուցվել է «ֆաշիստական գաղափարներով» և ֆաշիզմը պետք է ջախջախվի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի թշնամական պետության խոսքը այսպես կոչված «միջանցք»-ի մասով։ Նրա խոսքով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք»-ը պետք է բացվի և բացվելու է։ Ակնհայտ է, որ Ալիևը այսպիսի կտրուկությամբ նման վստահ հայտարարություն չէր անի, եթե չլինեին մի շարք գործոններ։ Առաջին՝ տարածաշրջանային հիմնական գործոն ՌԴ-ն զբաղված է սեփական պատերազմով։ Երկրորդ՝ Իրանը Մերձավոր Արևելքում սեփական պրոքսիների ջախջախումից հետո լրջորեն թուլացած է և իր ազդեցությունը զիջում է թուրք-իսրայելական տանդեմին։
Երրորդ՝ Միացյալ նահանգներում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորման գործընթաց։ Եվ բացի դա Թրամփի հիմնական թիրախը արդեն իսկ պարզ է, որ լինելու է Իրանը։ Իսկ այդ համատեքստում Թրամփին պետք է լինելու՝ թե Ադրբեջանը, և թե Իսրայելը։ Սակայն այնուամենայնիվ Ալիևի այս աստիճան լկտիացման առաջնային մեղավորը գտնվում է Հայաստանում։ Ընտանեկան բլոգերությամբ զբաղվող վիժվածքը հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին թշնամուն միակողմանի զիջումներ կատարելը փորձ էր անում արդարացնել «խաղաղության դարաշրջան» կեղծ կոնցեպտով։ Էսօր Ալիևը աղբարկը նետեց Նիկոլի «Խաղաղության դարաշրջան»-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
- Փաշինյանն արձագանքեց Ալիևին
- Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան