Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը կրկնեց, որ 100-դրամանոց համակարգը գործելու է մինչև փետրվարի 1-ը, իսկ դրանից հետո բոլորը պետք է գնեն իրենց համապատասխան տոմսային տարիֆների փաթեթները։
Գրիգորյանը հայտարարեց, թե Երևանում ներդրվող նոր տոմսային համակարգը շատ պարզ է՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, երբ նույն քաղաքում տոմսերի արժեքները փոփոխվում են ըստ գոտիների և ուղղությունների։
«Աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդների մեծ մասը չեն վերականգնվել աշխատանքի»,-պատասխանելով հարցին՝ հայտնեց փոխքաղաքապետը՝ նշելով, որ որոշներին վերականգնել են աշխատանքի, քանի որ նրանք հայտնել են, թե գործադուլի կազմակերպիչ չեն եղել, այլ գործընկերությունից ելնելով են մասնակցել դրանց։
Լրագրողներից մեկը հայտնեց, որ Ավանի սուպերմարկետի հարակից Telcell տերմինալը QR կոդեր չի տալիս և իր գործընկերն արդեն երկրորդ օրն անվճար է երթևեկում։
«Վստա՞հ եք այդ՝ խնդիրները կլուծեք մինչև փետրվարի 1-ը ու եթե չլուծվեն վստա՞հ եք, որ եթե ուղևորը ձրի գա աշխատանքի, կհայտնաբերվեն և ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ»,-հարցրեց լրագրողը։
Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ լրագրողը պետք է այլ համակարգերից օգտվեր, երբ տերմինալից QR չի կարողանում ստանալ։
Նա չհամաձայնեց, որ միասնական տոմսային համակարգը լավ չի գործում և նշեց, որ ասուլիսի գալուց առաջ ճշտել է, որ այդ պահի դրությամբ միասնական տոմսային համակարգով արդեն 160.085 հատ վճարում կա։
Սուրեն Գրիգորյանը հայտնեց, թե դեռ այն փուլում չեն գտնվում, որ առանց վճարելու երթևեկող քաղաքացիներին տույժի ենթարկեն և դրան կգան այն ժամանակ երբ միասնական տոմսային համակարգը լիարժեքորեն կաշխատի և իրենք կկարողանան տարբերակել, թե ովքեր են չարամտորեն խուսափում ուղեվարձ վճարելուց։
Հարակից հրապարակումներ`
- Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
- Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
- Ավագանու առաջիկա նիստում միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը