Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվե է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք Երևանում
- Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
- Ողբերգական դեպք Երևանում. Բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին