Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի կայացել։ Ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։
«Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը չի կայացել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում պետք է տեղի ունենար Սնուփ Դոգի համերգը, որի կազմակերպման համար կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել։
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ համերգը չկայանալու դեպքում գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե. ԿԳՄՍՆ
- ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը
- Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերը պարբերաբեր հետ են տալիս
- Հնարավոր է՝ Սնուփ Դոգի համերգը կայանա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար
- Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 մլն դոլար է տալիս, իսկ մեր թոշակները չի վճարում. Արցախից տեղահանված
- Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
- Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը կենսական էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
- Սնուփ Դոգ. Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ
- Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի