Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների պատճառով։ Այս մասին գրում են ամերիկյան պարբերականները։
Հրշեջները փորձում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել և արագորեն տարածվել են Սանտա Անայի հզոր, չոր քամիների պատճառով:
Հրդեհի մարման ընթացքում 25-ամյա մի հրշեջ կին գլխի հատվածում վնասվածք է ստացել։ Շատ են այրվածքներ ստացած բնակիչները, հիվանդանոցները լիքն բնական աղետի հետևանքով տուժած մարդկանցով։
Շատ թաղամասեր հոսանքազրկված են, չեն աշխատում ուսումնական ու այլ հաստատությունները։
Սանտա Մոնիկա քաղաքում նույնպես տարհանում է իրականացվել։
Ալտադենա շրջանում 42,000 բնակիչների գրեթե կեսը ստիպված է եղել տարհանվել հաշված րոպեների ընթացքում։