
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ:
Ոստիկանության փոխանցմամբ, դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը:
Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել է, որ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ցանկացել է գողություն կատարել:
Հանցագործության գործիք մետաղյա ձողը, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: