Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ռմբակոծվել են բնակավայրի հարավային շրջանները։ Այլ տեղեկություն ալիքը չի տրամադրում։
Հունվարի 5-ին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 32 զինյալների։ Թուրքիայի և PKK-ի միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Թուրքական իշխանությունները պարբերաբար հարձակումներ են իրականացնում նրա կողմնակիցների դեմ երկրում և գործողություններ Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
- Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան