«Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի առջև, ու Նիկոլ Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին։ Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%–ը կացնով կկտրեմ»։
Եվ ահա այս «կացնի հարվածների» տակ են հայտնվել շարքային աշխատակիցները։ Մասնավորապես, ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու հայտնել, որ ՊՆ ղեկավար կազմը երեկ հայտարարել է ՊՆ ավտոբուսները, որոնք Նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլևս չեն լինելու։
Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է։ Աշխատակիցները ահազանգում են, որ նախարարության շենք որևէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև. նրանք ՊՆ շենքում վրդովված ասել են, որ քաղաքական վերնախավի վոյաժները թողել ընկել են պաշտպանության բանակի աշխատակիցների հետևից։ Աշխատակիցների ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊՆ, որտեղից խոստացան պատասխանել մեզ ավելի ուշ։ Կսպասենք ՊՆ-ի պատասխանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան