«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվելու է՝ նշելու դատական համակարգի օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում քննարկում է եղել մասնակցե՞լ, թե՞ ոչ. արդյունքում շատ դատավորներ ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ չնայած Փաշինյանի իշխանության կողմից դատական համակարգը թիրախավորելու դրսևորումներին պետք է մասնակցել, քանի որ դա իրենց օրն է, ոչ թե Փաշինյանի։
Ու, չնայած 2019 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, դատավորները նրա հետ կնշեն դատարանների օրը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 4-ին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը անձամբ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ու նրանք քննարկել էին միջոցառմանը նրա մասնակցության հարցը։
Մեզ մնում է սպասել. ի վերջո Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան