Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում է իսրայելական «Նագելի» կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, տեղեկությունը հայտնել է «The Jerusalem Post»-ը։
Իսրայելի կառավարության կողմից հիմնված վերոհիշյալ կոմիտեն զգուշացրել է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։
«Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի մեծ վտանգի, քան իրանականը»,- շեշտվում է զեկույցում։
Նշվել է, որ կոմիտեն առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին՝ կոչ անելով մշակել համապատասխան ռազմավարություն:
Կոմիտեն առաջարկել է նաև առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում էական փոփոխությունների։ Դե Իրանը վաղուց մեր ամենամեծ սպառնալիքն է, բայց ի հայտ են գալիս նոր ուժեր, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի։ Այս զեկույցը մեզ ցույց է տալիս ճանապարհային քարտեզ՝ ապահովելու Իսրայելի ապագան»,- նշել է Նեթանյահուն:
Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համատեքստում առաջարկվել է ձեռք բերել լրացուցիչ F-15 ամերիկյան արտադրության կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, արդիականացնել եղած ՀՕՊ համակարգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան