Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ մեկ օր, թեկուզ ձևի համար, խմբային աշխատանք չհանձնարարվեց, խմբով աշխատել չսովորեցրին. Գեթ մի օր հանրօգուտ գործ անելու մասին չխոսեցին ու չսովորեցրին (գործն իրար վրա գցելու ու չհամագործակցելու մասին ձևական շաբաթօրյակները հանեք):
Արևմուտքում սովորածս տարիներին, բոլոր չորս համալսարաններում էլ, միմյանց հետ համագործակցությունը, խմբային աշխատանքը, հանրօգուտ աշխատանքը, զուգահեռ նաև ինքնուրույն աշխատելը կրթության պրոցեսի առանցքում էին:
Ծրագրերից մեկը նույնիսկ վճարում էր հանրօգուտ կամավոր աշխատանքի համար, քանզի սա ինքնին մի անգնահատելի կարևորության կրթական գործընթաց է:
Եվ հետևաբար, հեչ զարմանալի չէ, որ մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շուրջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն: Մինչև անձնական օգուտներ չքաղեն, համագործակցության և խմբային աշխատանքի մեջ չեն մտնում:
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է, բայց սրանով հանդերձ, արդարացում չկա, այս համատարած անտարբերության և անպասխանատվության միջավայրին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան