Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին։
«Առաջակը հնչեցվել է վարչապետ Փաշինյանի կոմից Կազանում, Այնուհետը Մհեր Գրիգորյանը հայկական կողմի ավելի համպարփակ ու թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին։ Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի արձագանքը, համենայն դեպս իմ տպավորությամբ, բավականին դրական էր։ Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»,-ասաց նա։
Միրզոյանը մանրամասնեց, առաջարկը վերաբերում է նաև Հայաստանի հարավով անցնող երկաթուղու՝ Երասխ- Մեղրի-այնուհետև էլի Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանն ու բեռների տարանցմանը։
«Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային ընթացակարգերի պարզեցում, այնպես էլ բեռների ապահովության հավելյալ մեխանիզմներ։ Կրկնում եմ, ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց։ Մնացածը կտեսնենք»,-ասաց Միրզոյանը։
Հիշեցն ենք, որ այսօր Փաշինյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում արձագանքելով Ալիևի երեկվա հայտարարություններին՝ մասնավորապես ասել էր.
«Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան