Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նա նաև հանդես է եկել ելույթով, որում, նշել է թե 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:
«...Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:
Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից»,-նշել է Փաշինյանը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գնահատել է Հայաստանում ընդդիմադիր շարժումները բռնաճնշելու գործում ԱԱԾ-ի գործողությունների արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
- Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
- Ալիևը հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը. Շարմազանով